Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Կորոնավիրուսային համավարակ-քաղած դասեր»

«Կորոնավիրուսային համավարակ-քաղած դասեր»
27.07.2020 | 23:16

Հուլիսի 25-ին տեղի է ունեցել «Կորոնավիրուսային համավարակ - քաղած դասեր» խորագրով առցանց գիտաժողովը, որը կազմակերպել է Մասնագիտական զարգացման միջազգային կենտրոնը՝ Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ), Ամերիկայի հայ բժիշկ-մասնագետների միության (AAHPO) ևՀայ-Ամերիկյան Բժշկական Միությանֆինանսական աջակցությամբ։

Գիտաժողովը համախմբել է ավելի քան 850 մասնակիցների, այդ թվում՝ընտանեկան բժիշկներ, թերապևտներ, մանկաբույժներ, նյարդաբաններ, մանկաբարձ-գինեկոլոգներ, թոքաբաններ, վարակաբաններ, շտապ և անհետաձգելի բժշկության մասնագետներ, անեսթեզիոլոգներ և ինտենսիվ թերապևտներ, հանրային առողջապահության և կանխարգելիչ բժշկության մասնագետներ, բուժքույրեր։ Առցանց գիտաժողովի նպատակն էրքննարկել COVID-19-ի էպիդեմիոլոգիան, համավարակի պատճառով առաջացած կլինիկական խնդիրները երեխաների, հղիների, ինչպես նաև մեծահասակ բուժառուների մոտ, ինչպես նաև հասկանալ, թե ինչ նորույթներ կարելի է արձանագրել, ինչպես վերադառնալ առօրյա աշխատանքին և բնականոն կենսագործունեությանը և այլն։

Բացման ուղերձումՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ողջունել է գիտաժողովի մասնակիցներին, կազամերպիչներին ու աջակիցներին՝ կարևորելով նման ֆորմատով փորձի ու գիտելիքի փոխանակումը. «Կորոնավիրուսային համավարակը նոր մարտահրավերներ է նետել աշխարհին և ստեղծել է մի իրավիճակ, երբ այս հիվանդությամբ պայմանավորված՝ աշխարհը պատերազմի մեջ է: Վերջին ամիսների օրակարգային հարց է դարձել կորոնավիրուսային վարակի դեմ պայքարը, և ամիսներ շարունակ համակարգը լծված է համաճարակին դիմակայելու, ավելի ու ավելի արդյունավետ մեթոդներ կիրառելու, կյանքեր փրկելու և իրավիճակը կայունացնելու գերնպատակին»:

«Համավարակը ոչ ցանկալի, բայց հստակ ցուցիչ է ոչ միայն առողջապահական, այլև բոլոր համակարգերի գործունեության վերաբերյալ։ Այդ պայքարում քիչ կորուստներ ունենալու համար պետք է դասեր քաղել և միշտ պատրաստ լինել հաջորդ մարտահրավերներին», - նշել էՀՕՖ-ի առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանը։

«Կորոնավիրուսային համավարակ - քաղած դասեր» թեմայով գիտաժողովի բոլոր մասնակիցները ՀՀ Առողջապահության նախարարի հրամանով ստացել են ՇՄԶ (Շարունակակն մասնագիտական զարգացմում) 4 տեսական կրեդիտ։

Դիտվել է՝ 5140

Մեկնաբանություններ